ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 
  • ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը 40 տոննա բեռ է տրամադրել Սիրիային

    ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը 40 տոննա բեռ է տրամադրել Սիրիային

    17.12.2013| 13:01
    ՄԱԿ-ի մարդասիրական օգնության օդանավը Սիրիային օգնություն է տրամադրել: Այն Սիրիա է հասցրել 40 տոննա բեռ: Այսպիսի օգնություն ուղարկվում է առաջին անգամ:
  • Հային Վրաստանում թալանել են

    Հային Վրաստանում թալանել են

    17.12.2013| 12:03
    Վրաստանում իշխանափոխությունից հետո շատ բան է փոխվել: Դա նկատում են անգամ մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են այս երկրի տարածքում: Օրերս մի ուշագրավ դեպք պատմեցին:
  • Ի շահ ազգային  փոքրամասնությունների

    Ի շահ ազգային փոքրամասնությունների

    17.12.2013| 11:46
    ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման և զարգացման իրավունք»:
  • Տեսնես` ո՞ւմ լավ բարեկամն է, որ մնաց անպատիժ

    Տեսնես` ո՞ւմ լավ բարեկամն է, որ մնաց անպատիժ

    17.12.2013| 00:35
    Հարգելի պարոն Սարգսյան, ես գրել եմ Ձեզ մի շարք դիմումներ, բայց, ավաղ, դրանք երբեք Ձեզ չեն հասել, քանի որ դրանցով զբաղվում է Ձեր հատուկ ծառայությունը` Հ. Հովսեփյանի ղեկավարությամբ, իսկ նրանք Ձեզ ոչինչ գոնե բանավոր չեն զեկուցում, թե ինչ է կատարվում Հայաստանի դատաիրավական համակարգում, ինչպես են թաքցնում քննչական վարչության կոպիտ սխալները, ամբողջովին ստերի վրա հիմնված, ծեծելով կորզում ցուցմունքները։
  • Չինովնիկը հետ է տվել գումարը

    Չինովնիկը հետ է տվել գումարը

    17.12.2013| 00:14
    Որպեսզի իրենց տղաները «լավ» տեղ ծառայեն, ծնողները շատ հաճախ դիմում են անհավանական թվացող միջոցների և վերջապես գտնում են «հարկավոր» մարդկանց: Սակայն, միևնույն է, եթե պատգամավորի, նախարարի ու բարձրաստիճան պաշտոնյայի որդի չես, դժվար թե գործը գլուխ գա: Օրերս զինծառայողի ծնողները մեզ հետ զրույցում զայրացած պատմեցին, թե ինչպես են խաբեության զոհ դարձել:
  • «Լիցենզավորման կարգի մասին» օրենքը կստիպի շատ տաքսի ծառայություններին դառնալ անհատ տաքսիներ

    «Լիցենզավորման կարգի մասին» օրենքը կստիպի շատ տաքսի ծառայություններին դառնալ անհատ տաքսիներ

    16.12.2013| 16:25
    Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն ՍԱՀԱԿՅԱՆԸ և «Բրավո+» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձան տաքսի ծառայությունների լիցենզավորման կարգում սպասվող փոփոխություններին, որը կլինի եկող տարում: «Տաքսիների լիցենզավորման հետ կապված նոր օրենքի ընդունումը շատ ավելի կհեշտացնի ինչպես մասնավոր տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց աշխատանքը, այնպես էլ տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների աշխատանքը»,-ասաց Վ. Սահակյանը` նշելով, որ լիցենզիայի տուրքը տարեկան կարժենա 25 հազար դրամ, որը կբաշխվի ամիսների միջև:
  • Թող մնան իրենց «սպիտակ ձեռնոցներով»

    Թող մնան իրենց «սպիտակ ձեռնոցներով»

    16.12.2013| 15:38
    Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն առաջիններից մեկն էր, որ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանին ճանաչեց որպես քաղբանտարկյալ: Քանի որ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը, որոնք մինչ այժմ նախանձախնդրություն էին ցուցաբերում մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ և պայքարում ամեն մի քաղբանտարկյալի ազատության համար, Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ պահպանում են լռություն, իրավապաշտպանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Շանթ Հարությունյանի գործողությունները չեն համապատասխանում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների սահմանած չափորոշիչներին:
  • Ինքնասպանության հասցնող տականքների  հարցում հեռուստատեսությունն էլ է մեղավոր

    Ինքնասպանության հասցնող տականքների հարցում հեռուստատեսությունն էլ է մեղավոր

    16.12.2013| 12:54
    Ընդհանրապես սերիալները վատ բան չեն, եթե դրանք ճաշակով են արված: Ճաշակն, այս դեպքում, մի քանի բաղադրիչ է ենթադրում` լավատեսություն, բարու հաղթանակի քարոզչություն, հանդուրժողականություն քեզնից տարբերվող տեսակի հանդեպ, հավատք առ Աստվածային արժեքներ, վերջում` սիրո բացարձակ հաղթանակ և իհարկե` հումոր: Այս ամենը պիտի համեմվի ինտերյերի գեղեցիկ դիզայնով, հագուստների գունային կանոնների ու բնավորությունների համապատասխանության օրենքներով, համապատասխան երաժշտությամբ: Անցեք հայկական հեռուստաալիքների վրայով ու տեսեք, թե քանի սերիալ է քիչ թե շատ համապատասխանում այս բնորոշումներին: Հայկական սերիալների թերությունները ավելի լավ հասկանալու համար դիտեք որևէ բրազիլական սերիալի ընդամենը մեկ սերիա: Բրազիլական սերիալները աշխարհում հայտնի են իրենց որակով: Դրանցում ամեն ինչ մտածված է, ամեն ինչի համար աշխատանք է տարված` ամենայն մանրամասնորեն: Դա մի հատուկ դպրոց է, որում մասնագիտացած բրազիլական ընկերությունները բարձրորակ սերիալներ են թողարկում:
  • Իշխանության համար 8 մլն դրամ  փոխանցելը ի՞նչ մի դժվար բան է

    Իշխանության համար 8 մլն դրամ փոխանցելը ի՞նչ մի դժվար բան է

    15.12.2013| 13:14
    Երկու օր առաջ կայքերում լուր տարածվեց, թե կառավարությունը 8 մլն դրամ է հատկացրել Գերմանիայում բուժման կուրս անցնող արձակագիր Լևոն Խեչոյանին Հայաստան տեղափոխելու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 8 մլնը միայն հիվանդանոցի ծախսերը չի փակում:
  • ՀԳՄ-ն հիշվում է միայն համագումարներով և մրցանակներով

    ՀԳՄ-ն հիշվում է միայն համագումարներով և մրցանակներով

    14.12.2013| 19:18
    Չորս տարին մեկ Հայաստանի գրողների միության անվրդով կյանքն ալեկոծող համագումարը մնաց հետևում, Լևոն Անանյանի մահվանից հետո ԳՄ նախագահ ընտրվեց բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Թվում էր, թե ԳՄ-ում աշխուժություն կսկսվի մեկ էլ հաջորդ համագումարին ընդառաջ: Բայց պարզվում է՝ ոչ: